Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը այցելում է Մոսկվա


Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Ռուսաստանցի պաշտոնակից Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:

Կարապետյանը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և Ռուսաստանի 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ, հայկական տաղավարում ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ, ասված է Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Այցի ընթացքում Սերգո Կարապետյանը կմասնակցի նաև «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին, նախատեսված է առանձին հանդիպում Ռուսաստանի գյուղնախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG