Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ից 8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և կաթողիկոսի հետ: