Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:
Դավիթ Նավասարդյանը սպանվել է հոկտեմբերի 1-ի երեկոյան մարտական դիրքում՝ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից: