Մատչելիության հղումներ

Թաթուլ Մարգարյանը հավատարմագրերն է հանձնել Հերման վան Ռոմպոյին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մարգարյանն ու վան Ռոմպոյը անդրադարձել են Հայաստան - ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Եվրոպական խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Մարգարյանը լավագույնս կնպաստի Հայաստան - ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների անցած ճանապարհին՝ նա կարևորել է համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:

Թաթուլ Մարգարյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է ջանքեր գործադրել Հայաստան - ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ: Վան Ռոմպոյի խնդրանքով դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ - թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG