Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունը 3 մարդու կյանք է խլել, 10 մարդ վիրավորվել է։
Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ ահաբեկիչների թիրախը զինվորականների ավտոբուսն է եղել։
Երեկ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կազմակերպած մեկ այլ պայթյունի հետևանքով մահացել է 7 զինվորական, վնասվածքներ ստացել 21-ը։
Մահապարտ ահաբեկիչների այս գործողությունները հաջորդում են Աֆղանստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության հարցերով համաձայնության ստորագրմանը, ըստ որի ամերիկյան շուրջ 10 հազար հոգանոց զորախումբ կմնա Աֆղանստանի տարածքում։