Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Մերկելի և Պուտինի միջև


Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը Ֆրանսիայի Դովիլ քաղաքում, հունիս, 2014թ․
Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը Ֆրանսիայի Դովիլ քաղաքում, հունիս, 2014թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է ազդել Արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատականների վրա։

Ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի՝ երկու երկրների ղեկավարները մտահոգություններ են հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։

Մերկելը ասել է, որ ռուս - ուկրաինական սահմանը պետք է ենթարկվի ԵԱՀԿ-ի մոնիթորինգին, և Գերմանիան կշարունակի աջակցել ԵԱՀԿ-ի ուկրաինական առաքելությանը հատկապես անջատական տարածքներում նախատեսված ընտրություններին ընդառաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG