Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու պայթեցումը


Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման nախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Էզ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը։

«Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ասված է Ֆաբիուսի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG