Ազգային ժողովը այսօր մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ ձայների 35 կողմ, 59 դեմ և 9 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկությունը հիմնավորեց նրանով, որ օրենքում հակասահմանադրականություն չեն հայտնաբերել:
Օրինագիծը, հիշեցնենք, ներկայացրել էին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորները:
Իրինա Հովհաննիսյան
Տվյալ թեմայով առավել մանրամասն տե՛ս այստեղ: