Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Սփյուռքի նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Վարչապետը ողջունել է նախարարության՝ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի անվանական ժամացույցով և հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները: