Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորել է նաև Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: