Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վաղը կայցելի Սերբիա


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հրավերով վաղը պաշտոնական այց կկատարի Սերբիա:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Բելգրադում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG