Մատչելիության հղումներ

Մերկել․ ԵՄ-ն կարող է վերանայել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ


Բրազիլիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ռիո դե Ժանեյրոյում, 13-ը հուլիսի, 2014թ․
Բրազիլիա - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ռիո դե Ժանեյրոյում, 13-ը հուլիսի, 2014թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է հարկադրված լինել վերանայել էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանները, եթե Մոսկվան շարունակի «խախտել հիմնարար սկզբունքները»՝ նկատի ունենալով պետությունների ինքնիշխանության սկզբունքը:

Կանցլերը հավելել է, թե Եվրամիության տարբեր երկրներ տարբեր աստիճանի կախվածություն ունեն Ռուսաստանից ստացվող գազի մատակարարումներից, և այդ առումով փախշահավետ համագործակցությունը ցանկալի է շարունակել, սակայն Ուկրաինայում Մոսկվայի իրականացրած քաղաքականությունը «գործող պատժամիջոցները թուլացնելու տեղ չի թողնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG