Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին 85-ամյակի առթիվ


Նիկոլայ Ռիժկովը Երևանում ասուլիսի ժամանակ, նոյեմբեր, 2013թ․
Նիկոլայ Ռիժկովը Երևանում ասուլիսի ժամանակ, նոյեմբեր, 2013թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Իր շնորհավորական ուղերձում ընդգծելով, որ Ռիժկովը ազգությամբ ոչ հայ միակ օտարերկրացին է, ով արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը, Սարգսյանը, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, գրում է․ - «Հայաստանում Ձեզ գիտեն և սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին: Հայ ժողովուրդը միշտ հիշում և բարձր է գնահատում ձեր անձնուրաց գործունեությունը 1988 թվականի դեկտեմբերին սարսափելի երկրաշարժից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG