Ճապոնիայի փրկարարները 31 դիակ են հայտնաբերել երկրի կենտրոնում գտնվող Օնտակե հրաբխային լեռան հարևանությամբ։
Օնտակե հրաբուխը ժայթքել է շաբաթ օրը։ Տասնյակ մարդիկ փրկվել են, մոտ երեսունն էլ անհետ կորած է համարվում։ Տարածքն ամբողջությամբ պատված է հրաբխային մոխրով։
Օնտակեն Ճապոնիայի զբոսաշրջային վայրերից է։