Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը սեպտեմբերի 28-ին բրիտանացի Փոլ Սմիթի հետ կայացած մենամարտում պահպանեց WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը:
Գերմանիայի «Սպարկասեն արենա» մարզապալատում տեղի ունեցած մենամարտում Աբրահամը հաղթեց 117:111, 117:111, 119:109 հաշվով:
Աբրահամը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր մարտի 1-ին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած մենամարտում: