Մատչելիության հղումներ

Եռյակը Սուրիկ Խաչատրյանի «տարածքում» քննադատեց վերանշանակված մարզպետին


Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի եռյակը Սիսիանում հանրահավաք անցկացրեց: Ելույթներով հանդես եկան «Բարգավաճ Հայաստանից» Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրեսիս Վլադիմիր Կարապետյանը և ուրիշներ:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես և նախորդ` Աբովյանում և Հրազդանում տեղի ունեցած հանրահավաքներին, իշխանափոխության կոչեր հնչեցրեցին: Հանրահավաքի քննադատության հիմնական թիրախներից էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը:

Սիսիանում եռյակի հավաքին ընդառաջ, ըստ քաղաքացիների, հարակից գյուղերից տրանսպորտը չի աշխատել: Սիսիանի քաղաքպետ Աղասի Հակոբջանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քաղաքում, չնայած կիրակի օրվան, մի շարք հիմնարկներում աշխատանքային օր է հայտարարվել: Նրա խոսքով, այսօր կեսօրին մոտ Սիսիան է եկել նաև նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա մի շարք գործարարների և Սիսիանի պաշտոնյաների հետ փակ ժողով է կազմակեփրպել, որին ԲՀԿ-ական քաղաքապետը չի մասնակցել և ասաց` տեղյակ չէ, թե ինչ հարցեր են քննարկվել:

Քաղաքում այսօր շատ էին ոստիկանական մեքենաները. ըստ քաաքապետի` դրանք Սիսիանի ոստիկանության մեքենաները չեն:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG