Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:
Ընկերությունը 2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հեկտար տարածության վրա հիմնել է խաղողի այգիներ, իսկ 40 հեկտար հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիները:
Ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 15 միլիոն եվրո, որից 7 միլիոնն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը: 2010-2013 թվականներին «Գոլդն Գրեյպ Արմաս»-ը օգտվել է պետական աջակցության գործիքներից:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝
ներկրվող սարքավորումների համար ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը կառավարությունը երկարաձգել է մինչև երեք տարի ժամկետով, բացի այդ Զարգացման հայկական գործակալությունը 50 տոկոսով համաֆինանսավորվել է Դուսելդորֆում ամենամյա ցուցահանդեսին այցելության և Անգլիայում ամենամյա գինիների մրցույթին ներկայացնելու ծախսերը: