Մատչելիության հղումներ

Շարմազանովն առաջարկել է Չեխիայում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը


Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Շարմազանովը Միլան Շտեխին առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի Սենատի նախագահին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG