Մոսկվայի դատարանը որոշել է տնային կալանք սահմանել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ:
Մինչև նոյեմբերի 16-ը դատարանի վճիռն անփոփոխ կմնա:
Եվտուշենկովին արգելված է աշխատավայր մեկնել և նույնիսկ հեռախոսով շփվել արտաքին աշխարհի հետ:
Վլադիմիր Եվտուշենկովը Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` "АФК Система"-ի հիմնադիր ղեկավարն է: Նա որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, որի շրջանակներում արդեն երկու ամիս է ինչ անազատության մեջ է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: