Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հանդես է եկել ուղերձով և ընդգծել է, որ «Արևմուտքի կույր քաղաքականության հետևանքով Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Կովկասը դարձել են ահաբեկիչների և ծայրահեղականների ապաստան»։
Խոսելով իր երկրի միջուկային ծրագրի մասին՝ նա ասել է, որ «հնարավոր է մինչև նոյեմբեր հասնել վերջնական համաձայնության, սակայն դրա համար Արևմուտքը պարտավոր է ճկունություն դրսևորել»։