Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետը այցելում է Բաքու


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին, արխիվ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին, արխիվ

Բաքվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Ալիևը ասել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Մոսկվայի հետ առևտրատնտեսական կապերի առնչությամբ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի մայրաքաղաք առաքվող ադրբեջանական ապրանքների ծավալը է՛լ ավելի կաճի:

Սոբյանինը ասել է, թե Մոսկվա քաղաքի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն: Կարևորելով առևտրաշրջանառության աճը՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանից Ռուսաստանի մայրաքաղաք առաքվող պարենային ապրանքների ծավալը աճել է երեք անգամ, և այդ ցուցանիշը մեծացնելու լավ հնարավորություններ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG