Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Արթուր Չիլինգարովին ծննդյան 75-ամյակի առթիվ


Արթուր Չիլինգարով
Արթուր Չիլինգարով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է, որ որպես մեծ գիտնական՝ Չիլինգարովը հսկայական ներդրում է ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում:

«Արկտիկայի և Անտարկտիկայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում: Մեծ է Ձեր դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության և զարգացման գործում: Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում: Հայաստանում Ձեզ գիտեն և բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ - ռուսական ռազմավարական դաշնակցության հետևողական ամրապնդման հաստատուն կողմնակցի», - գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG