Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին աշխարհում ավելի անհետաձգելի մի շարք խնդիրների չանդրադառնալու համար։
Էրդողանը նշել է Սիրիայի քաղաքացիական պատերազմը, Գազայի հատվածում այս ամռանը իրականացված ռազմական գործողությունները։
Թուրքիայի նախագահը քննադատել է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին, ասելով, որ ՄԱԿ-ը լեգիտիմացրեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին հեղաշրջման միջոցով գահընկեց արած ներկայիս նախագահին։
Մանրամասները տե՛ս այստեղ: