«Իսլամական պետությանը» հարող՝ Ալժիրում գործող «Խալիֆաթի զինվորներ» ահաբեկչական խմբավորումը տարածել է ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրվե Գուրդելի սպանության տեսագրությունը։
Զբոսաշրջիկը առևանգվել էր սեպտեմբերի 21-ին։ Ահաբեկիչները վերջնագիր էին ներկայացրել՝ պահանջելով, որ Ֆրանսիան 24 ժամում դադարեցնի Իրաքում իսլամիստների ռմբահարումները։ Ֆրանսիան անտեսել էր ահաբեկիչների վերջնագիրը։