Մատչելիության հղումներ

Չինաստանը տիեզերական արբանյակներից տվյալներ կտրամադրի ԱԻ նախարարությանը


Անցած շաբաթ Չինաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված աղետների կառավարման ՄԱԿ-ի 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Հայաստանի ԱԻՆ-ն «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն»-ի տնօրեն Սմբատ Պետրոսյանը հանդիպել է Չինաստանի քաղաքացիական պաշտպանության հարցերով նախարարության «Արտակարգ իրավիճակներում ռիսկերի նվազեցման» (Ռիսկերի նվազեցման տիեզերերական կենտրոն) ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Պաունգ Չենմինի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ հանդիման ընթացքում քննարկվել է երկու նախարարությունների արբանյակային կապի համատեղ համագործակցության տեխնիկական լուծումների հարցը, որը բարձրացվել էր դեռևս ՀՀ ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի ժամանակ:

«Չինական կողմին առաջարկվել էր Հայաստանի ԱԻՆ-ն ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծել Ռիսկերի նվազեցման տիեզերական կենտրոն, որին պետք է անվճար հիմունքներով տրամադրվեն չինական HJ-14-A և HJ-14-B արբանյակներից ստացվող տվյալները` մշակման, վերլուծության և մշտադիտարկման տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծրագրային փաթեթների ամբողջական փաթեթների ներառմամբ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը ավելի հստակ ներկայացնի ոլորտային թեմատիկ պահանջները` կենտրոնի բացման հետագա քայլերն իրականացնելու համար», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG