ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը հայտարարել է, թե Թուրքիան օժանդակության կարիք ունի, որպեսզի կարողանա տեղավորել վերջին օրերին թուրք - սիրիական սահմանը հատած շուրջ 130 հազար փախստականներին:
Միջազգային կառույցի վկայությամբ, սա մարդկային ամենամեծ հոսքն է սիրիական պատերազմի մեկնարկից՝ 2011 թվականից սկսած: