Մատչելիության հղումներ

Քերրին շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ


Госсекретарь США Джон Керри (архив)
Госсекретарь США Джон Керри (архив)

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

Հաղորդագրությունում, որը տեղադրված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում, մասնավորապես, ասված է, Քերրին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ամերիկայի ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ:

Ընդգծելով, որ կապերը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև խորն են և ամուր, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրում է․ - «Մենք շարունակելու ենք ամրացնել Հայաստանի հետ մեր գործընկերությունը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ համագործակցությունը անվտանգության բնագավառում, տնտեսական և ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև ընդլայնելով տարբեր փոխանակման ծրագրերը»:

Քերրին հավելում է, որ ԱՄՆ-ը կանգնած է Հայաստանի կողքին որպես գործընկեր և բարեկամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG