Մատչելիության հղումներ

Վերջին երկու օրերին Թուրքիա են փախել 70 հազարից ավելի սիրիացի քրդեր


Սիրիայից փախստականները Թուրքիայի սահմանին, 18-ը սեպտեմբերի, 2014թ․
Սիրիայից փախստականները Թուրքիայի սահմանին, 18-ը սեպտեմբերի, 2014թ․

Թուրքական իշխանությունները Սիրիայից փախստականների ներհոսքից հետո փակել են այդ երկրի հետ սահմանի մի քանի անցակետ։

Վերջին երկու օրերին Թուրքիա են փախել ավելի քան 70 հազար սիրիացի քրդեր՝ փորձելով փրկվել «Իսլամական պետության» զինյալների հարձակումներից։

Կիրակի օրը բախումներ են տեղի ունեցել թուրքական անվտանգության ծառայության ներկայացուցիչների և սահմանի վրա հավաքված քրդերի միջև, ովքեր փախստականների շրջանում որոնում էին իրենց հարազատներին։ Մի քանի քրդեր փորձել են անցնել Սիրիա՝ մասնակցելու «Իսլամական պետության» դեմ պայքարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG