Մատչելիության հղումներ

Մոսկվայում «խաղաղության երթ» է անցկացվել


Մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր այսօր Մոսկվայում «խաղաղության երթ» են կազմակերպել` բողոքելով ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայի արևելքում իրականացվող քաղաքականության:

Նման բողոքի գործողություններ այսօր կազմակերպվել են նաև Ռուսաստանի մի շարք այլ խոշորագույն քաղաքներում: Նովոսիբիրսկում ոստիկանության աշխատակիցները ցրել են խաղաղության երթի մասնակիցներին:

Մոսկովյան երթը մեկնարկել է հանդարտ մթնոլորտում: Դրա մեկնարկից առաջ միայն քաշքշուկ է տեղի ունեցել երթի մասնակիցների և Դոնեցկի ու Լուգանսկի ռուս անջատականների մոսկվացի կողմնակիցների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG