Այսօր Բաքվում ավելի քան 10 պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» էներգետիկ նախագծի հիմնարկեքի արարողությունը:
Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիևը, աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի` BP-ի ղեկավար Ռոբերտ Դադլին:
Այս նախագծով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին արդեն իսկ գործարկված Բաքու -Թբիլիսի - Էրզրում գազատարին զուգահեռ կկառուցվի ևս մեկը, որը հետագայում կմիանա Թուրքիայի տարածքում կառուցվելիք Տրանսանատոլիական խողովակաշարին` TANAP-ին` կասպիական գազը հասցնելով մինչև Հարավային Եվրոպայի պետություններ: