Մատչելիության հղումներ

Վատիկանում մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադարյան խաչքար


Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար։

1246 թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խաչքարի բացմանը ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն և պրոֆ. Անտոնիո Պաոլուչին: Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆ. Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը, որից հետո ելույթ է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Բանախոսները նշել են, որ հայկական մշակույթի վառ օրինակ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում։

ՀՀ նախագահը Վատիկանյան թանգարաններին նվիրել է հայ ժամանակակից քանդակագործ Կարեն Բաղդասարյանի քանդակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG