Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն դադարեցրել է իր այցը Ադրբեջան


ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն (ԽԿԵ) որոշել է դադարեցնել իր ադրբեջանյան այցը, քանի որ այստեղ ՄԱԿ-ի պատվիրակության անդամներին խոչընդոտել են այցելել մի քանի վայրեր, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք: Թույլ չեն տվել աշխատանքն ավարտել մի քանի այլ վայրերում, չնայած Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին, որ նրանք անարգել մուտք ունեն բոլոր ազատազրկման վայրեր։

Համաձայն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հաղորդագրության՝ Ադրբեջանի կողմից Կամընտիր արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների պայմաններում ենթակոմիտեն եզրակացրել է, որ սեպտեմբերի 8-17-ը ծրագրավորված այցի ամբողջականությունն այն աստիճան է վտանգված, որ այցը պետք է դադարեցվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG