Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Ջավադ Զարիֆը քննադատել են «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալների դեմ պայքարելու Միացյալ Նահանգների քաղաքականությունը։
Ռոհանին NBC հեռուստակայանին տված հարցազրույցում, իսկ Զարիֆը՝ Վաշինգտոնի վերլուծական կենտրոնում արտասանած ելույթում, նշել են, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ պարտության մատնել «Իսլամական պետության» զինյալներին։
«Մի՞թե ամերիկացիները վախենում են զինվորներ կորցնել ահաբեկիչների դեմ պայքարում, եթե ցանկանում են օդանավեր և անօդաչու սարքեր օգտագործել և մարդուժի վնաս չկրել: Բայց արդյո՞ք հնարավոր է ահաբեկչության դեմ պայքարել առանց կորստի և զոհաբերության», - ասել է նախագահ Ռոհանին։