Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր իսպանական «Էլ Պաիս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները կխարխլեն ուկրաինական ճգնաժամին վերջ դնելու ջանքերը, բայց ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում «չվերադառնալու կետը» դեռ չի հատվել:
Լավրովը նշել է, թե համոզված է, որ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների «երաշխիքային ցանցը» բավականին ամուր է և թույլ կտա «ոչ միայն վերականգնել մինչև հակամարտությունը եղած ստատուս քվոն, այլև առաջ շարժվել»: