Մատչելիության հղումներ

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել հայ-լեհական քաղաքական խորհրդատվություններ:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:

«Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը: Կողմերը նաև քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG