Մատչելիության հղումներ

Քննարկվել է Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը


Դիլիջանի համայնապատկեր
Դիլիջանի համայնապատկեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Հայաստանի կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական ծրագրի ներքո մշակված Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը:

«Մենք կարևորում ենք տարածքային համաչափ զարգացումը և այդ համատեքստում առաջարկել ենք մշակել ծրագրեր՝ որոշակի ուղղություններով գրավչություն ներկայացնող Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ քաղաքների համար։ Կորոշվի ընտրված քաղաքներում ներդրումային ծրագրերի և բարելավումների առաջնահերթությունների ցանկը: Քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրերի տևողությունը կլինի 10 տարի»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Կառավարության հասարակության և տեղակատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն Դիլիջանի զարգացմանը:

Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Սեզար Լորենսն իր հերթին տեղեկացրել է, որ Դիլիջանի զարգացման ծրագրի նպատակն է քաղաքի կայուն տնտեսական զարգացումը, մասնավորապես, հստակ գործողությունների իրականացման միջոցով նոր թափ հաղորդել զբոսաշրջության, կրթության և ֆինանսական հատվածի զարգացմանը, սոցիալտնտեսական պայմանների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարելավմանը:

Սեզար Լորենսը նկատել է, որ քաղաքի զարգացման մեծ խթան են Դիլիջանում Հայաստանի կենտրոնական բանկի ներկայացվածությունը և միջազգային դպրոցի բացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG