Միացյալ Նահանգները օրինական չի համարում կիրակի օրը Ղրիմում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը կոչ է արել Ռուսաստանին բռնակցված Ղրիմը վերադարձնել օրինական կարգավիճակի՝ որպես Ուկրաինայի մաս:
Վաշինգտոնը մտահոգված է նաև, որ Ղրիմում ապրող ուկրաինացիները այս օրերին ստիպված են հրաժարվել իրենց ուկրաինական անձնագրերից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: