Մատչելիության հղումներ

Ուֆայում անժամկետ հացադուլ հայտարարած բուժքույրը ուշագնաց է եղել


Ուֆայում անժամկետ հացադուլ հայտարարած շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներից մեկը՝ բուժքույր Մարինա Յավգիլդինան, այսօր ուշագնաց է եղել: Չնայած հացադուլին՝ նա շարունակում էր աշխատել, և ճանապարհին ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց:

Սեպտեմբերի 9-ին Ուֆայի շտապ օգնության ծառայության 6 աշխատակիցներ անժամկետ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային իրավունքների պաշտպանություն:

Սա ուշագնացության երկրորդ դեպքն է․ ավելի վաղ վարչակազմի շենքի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ուշագնաց էր եղել բժիշկ Աննա Նիկիտինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG