Մատչելիության հղումներ

Հայաստանում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը


Սեպտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով այսօր խորհրդատվական խմբին է ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

«Հանդիպման ընթացքում արտերկրի փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի կատարման և առաջիկա փուլի նախապատրաստման վերաբերյալ, կողմերը նախանշեցին ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից շարունակական աջակցության հետագա միջոցառումները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG