Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովը: Գագաթաժողովին նախատեսվում է կազմակերպության անդամ երկրների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահների մասնակցությունը:
Ռուսաստանը, որը Արևմուտքի պատժամիջոցների թիրախում է հայտնվել ուկրաինական ճգնաժամում իր ունեցած դերակատարության համար, վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Ասիայի հետ հարաբերությունների բարելավմանը:
Դուշանբեում են նաև Իրանի և Մոնղոլիայի ղեկավարները: Իրանն ու Մոնղոլիան Շանհայան կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն, այնպես, ինչպես Պակիստանը, Հնդկաստանն ու Աֆղանստանը: