Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի՝ Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը:
Հանդիպումների և բանակցությունների արդյունքում մշակվել է 2015 հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը: