Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նոր օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս կառավարությանը պատժամիջոցներ կիրառել ռուսական այն ընկերությունների և անհատների նկատմամբ, ովքեր կասկածվում են արևելյան Ուկրաինայի անջատականներին ֆինանսավորելու և աջակցելու մեջ:
Խորհրդարանը հաստատել է օրենքը անցյալ ամիս: Այն թույլ է տալիս մոտ 20 տեսակի պատժամիջոցներ կիրառել, ներառյալ՝ տեղափոխման արգելքներ և ակտիվների սառեցում, խստացումներ առևտրի, ռեսուրսների տարանցման և Ուկրաինայի տարածքով ապրանքերի տեղափոխման դեպքում:
Օրենսդրությունը իրավական հիմք է տալիս պատժամիջոցների համար, սակայն չի պարտադրում դրանք: Կոնկրետ պատժամիջոցները պետք է հաստատվեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից: Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի և այլ երկրների 172 քաղաքացիների և 65 ռուսական ընկերությունների ցուցակ է կազմել, որոնք կարող են ենթարկվել պատժամիջոցների: Ցուցակը չի հրապարակվում: