ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր միջինասիական շրջագայության շրջանակներում ժամանել է Բաղդադ՝ Իսլամիստական պետության զինյալների դեմ պայքարի համար աջակցություն ձևավորելու նպատակով:
Իր չհայտարարված այցի ընթացքում Քերին հանդիպել է Իրաքի վարչապետ Հաիդար ալ-Աբադի հետ, որի կաբինետը երկրի խորհրդարանը հաստատեց այս շաբաթ:
Բաղդադ կատարած այցը Քերիի միջինասիական շրջագայության մի մասն է, որի նպատակն է դիվանագիտական ճնշում գործադրել՝ իսլամիստական պետության զինյալների դեմ կոալիցիա կազմելու նպատակով: Քերին կայցելի նաև Հորդանան և Սաուդիան Արաբիա՝ հանդիպելու տարածաշրջանի պաշտոնյաներին: