Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂ սահմանը Մարտակերտի շրջանում հատած և համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: Այս մասին տեղեկացնում է ԼՂ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը: