Մատչելիության հղումներ

Իրաքի խորհրդարանը մասամբ հաստատել է կառավարության նոր կազմը


Իրաքի խորհրդարանը մասամբ հավանության է արժանացրել երկրի նոր կառավարության կազմը՝ որը գլխավորելու է նորանշանակ վարչապետ Հայդեր ալ-Աբադին։

Իրաքի նախկին վարչապետներ Նուրի ալ-Մալիքին ու Իյադ Ալլաուին, ինչպես նաև խորհրդարանի նախկին խոսնակ Ուսամա ալ-Նուջայիֆին հաստատվել են փոխվարչապետերի՝ հիմնականում արարողակարգային նշանակություն ունեցող պաշտոններում:

Պաշտոնաթող արտգործնախարար Հոշիար Զեբարին նշանակվել է փոխվարչապետ։

Իրաքի արտգործնախարարի պաշտոնը կզբաղեցնի մեկ այլ նախկին վարչապետ՝ Իբրահիմ ալ-Ջաաֆարին։

Դեռևս թափուր են պաշտպանության ու ներքին գործերի նախարարների պաշտոնները. նշանակումները սպասվում են մեկ շաբաթվա ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG