Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Գ. Քարիմովա անունով անձնավորությունը կասկածվում է կաշառակերության մեջ։
Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, ցիտելով ուզբեկական կառավարության անանուն աղբյուրը, գրում է, որ խոսքը երկրի նախագահի ավագ դուստր 42-ամյա Գյուլնարա Քարիմովայի մասին է։
Քարիմովան մեծահարուստ գործարար է, ապրում է հիմնականում արևմտյան Եվրոպայում։
Հիշեցնենք՝ Ուզբեկստանի նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի շուրջ դեռ ամիսներ առաջ ծագած կոռուպցիոն սկանդալում ակտիվորեն շրջանառվում էին հայազգի Գայանե Ավագյանի և ռուսաստանցի Մադումարովի անունները։ Այս տարվա հուլիսին նրանք դատապարտվեցին համապատասխանաբար 9 ու 10 տարիների ազատազրկման։