Մատչելիության հղումներ

ՊԲ․ Շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 200 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG