Մատչելիության հղումներ

«Մանկական եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլը կկայանա սեպտեմբերի 14-ին


Հայաստան - Մանկական Եվրատեսիլի գլխավոր փորձը Երևանում, մայիս, 2011 թ․
Հայաստան - Մանկական Եվրատեսիլի գլխավոր փորձը Երևանում, մայիս, 2011 թ․

Սեպտեմբերի 14-ին ժամը 19:30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Մանկական եվրատեսիլ - 2014» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: Այս փուլում հանդես կգան տասը մասնակիցներ Երևանից, ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Այս մասին ասված է Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրությունում:

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

«Մանկական եվրատեսիլն» այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները և Ուկրաինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG