Մատչելիության հղումներ

Աճել են Հայաստանից դեղձի և ձմերուկի արտահանման ծավալները


Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 9 հարյուր 77 տոննա: Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստան:

Աճել են նաև ձմերուկի արտահանման ծավալները: Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1 հազար 2 հարյուր 55 տոննա ձմերուկ: Ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստան: 2013 թվականին հանրապետությունից ձմերուկ չի արտահանվել:

Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում մթերվել է 15 հազար 5 հարյուր տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր ավելի քան երկու անգամ պակաս՝ 7 հազար 8 հարյուր տոննա՝ 32-35 դրամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG