Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 5-ին: Ուկրաինացի պաշտոնյաները և ռուսամետ ապստամբների ներկայացուցիչները, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ միասին կհանդիպեն Մինսկում:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն «զգուշավոր լավատեսություն է հայտնել» համաձայնագրի կնքման հավանականության վերաբերյալ:
Ապստամբները, մինչդեռ, ասել են, որ իրենք պատրաստ են հրադադար կնքել միայն եթե համաձայնություն ձեռք բերվի Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանների քաղաքական կարգավիճակի շուրջ:
Բանակցությունների մասին հայտարարությունը հրապարակվում է մի ժամանակաշրջանում, երբ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ Մոսկվայի ագրեսիայի կապակցությամբ:
Ուելսում կայացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում էլ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները սեպտեմբերի 5-ին պատրաստվում են հայտարարել նոր տիպի արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին: